Հայ բժիշկերի կյանքից
Ալեքսանդր Միքայելյան
Մտքեր վիրահատարանի ճանապարհին /Ամենամսյա հավելում «Նոր ժամանակ» թերթին, համար 3(159), 27.03.2008г.) :
Նվիրվում է անվանի վիրաբույժի հիշատակին:
Նա գնում էր դեպի միջացք՝ պայծառ, կենտրոնացած և խիստ: Այդ գիշեր նա բավական լավ էր քնել և այժմ իր մեջ զգում էր այն ուժի հոսքը,որը խոստանում էր ներդաշնակ,խաղաղ աշխատանք: Ինչքան էր նա սիրում այդ առավոտվա ժամերը և վիրահատարանի ճանապարհի մտքերը: Կյանքը պայծառանում էր այն աստիճան,որ գրեթե ամեն ինչ հնարավոր էր թվում. օրինակ լուծել այդ խճճված դեպքը,որը,դատելով անալիզներից, անհույս էր երևում: Բայց այժմ նա կվերցնի վիրաբուժական դանակը և հավանաբար կբացահայտի այն,ինչ հուշում էր ինտուիցիան: Եվ ոչ թե անհուսությունը այլ հույսը մուտք կգործեր աշխարհ: Անալիզը դա մի բան է իսկ բացված կենդանի հյուսվածքը՝այլ բան: Այն նյութական է, տաք և տեսանելի: Այն միանգամից հուշում է,թե ինչպես կարելի է լուծել անլուծելի խնդիրը: Մի խոսքով, հիվանդի կյանքը ես կփրկեմ բայց արդյոք ետ կվերադարձնեմ նրա որա՞կը: Տեսնենք,տեսնենք: Կարևորը հասցնեմ: Չէ՞ որ բոլոր վերլուծական, մտային քայլերի համար հյուսվածքը բացելուց հետո նախատեսված են հաշված րոպեներ՝ ամենաշատը տասը րոպե մտածելու համար: Վիրահատությունը հետո կարող է տևել մի քանի ժամ բայց հենց այդ առաջին րոպեներն են որոշում ամեն ինչ:
Նա պատուհանից նայեց հիվանդանոցի բակին և հոգին ջերմացավ: Գարուն է: Առաջին ծիլերը: Մի շաբաթ անց հիվանդը դուրս կգա այս բարձր, գարնանային երկնքի տակ և կյանքը կըթանա իր սովորական հունով: Իրականում ես ոչինչ չեմ անում,մտածեց նա, ես միայն մաքրում եմ կյանքի անիվը զանազան շլակների խցանումներից: Միայն այդքանը: Եվ դա անում են ռետինե ձեռնոցների մեջ գտնվող ձեռքերը և իհարկե ուղեղը: Բայց մարդու ուղեղը ամենակարող է: Ահա թե ինչն է ինձ ամենից շատ հիացնում Լեոնարդոյի մոտ,նույնիսկ ավելի շատ քան նրա անբասիր աշխատանքները՝ անսահման հավատը մարդու և բանականության նկատմամբ: Այնպիսի հզոր լուսատուն ինչպիսին որ հավատն է,կարող է լուսավորել ամեն ինչ: Գնա և հավատա: Հավատ քո խելացի ձեռքերին, քո հնարավորություններին, բժշկի քո բարի կամքին, նույնիսկ քո մանրակրկտությանը և ճշգրտությանը: Ինչպես նաև իրեն՝ կյանքին, ով երբեք չի ընկրկի մահվան դեմ հույսի նույնիսկ ամենափոքր նշույլի դեպքում: Դրանք ազնիվ մարտիկներ են: Քանի անգամ ես դու ասել, որ բնությունը քո ամենալավ օգնականն է: Կյանքը շղթա է և նրան այնքան էլ հեշտ չէ շեղել ճիշտ ճանապարհից և մարել: Նա խիզախ մարտիկի պես կպայքարի մինչև վերջ: Այս մարտում նրան օգնում է բժշկության հավերժական տրիոն՝դանակը, բույսերը և խոսքը: Դանակը վերջին, ավարտող օղակն է: Այն գործի է անցնում միայն այն ժամանակ, երբ խոսքն ու բույսերը անզոր են դառնում, այլ կերպ ասած դեղերը և սփոփանքը: Կտրում է այն շատ կտրուկ, բայց հենց այդ կտրականությունն է փրկիչը: Եվ պետք չէ դանդաղ աշխատել դանակով՝ չմոռանանք,որ արդյունավետություն և վիրահատություն բառերը կամված են նույն արմատից:
Վիրաբուժությունն այսօր: Մի խոսքով վիրաբուժությունն այսօր, ինչպես և երեկ և միշտ սկսում է ամենակարևոր բանից՝ վիրաբուժի անհատականությունից: Նույնիսկ գերժամանակակից սարքավորումները երբեք չեն փոխանի խելացի ձեռքերին և սուր աչքին և կմնան որպես սոսկ օգնական բժշկի համար: Սարքավորումները միշտ կունենան կարևոր բայց երկրորդական դեր:
Նա հիշեց լուռ սարքավորումներին՝ վիրահատարանի հավերժական պահապաններին: Դրանց արտաքին երկար ժամանակ է, ինչ նրա որևէ զգացմունք մոտ չէին առաջացնում. դրանք միայն սպասում էին հրամանի:
Ահա և սուրճի բաժակը: Ի դեպ, բավական տեղին: Ամբողջովին սպիտակ հագած բուժքույրը բերել է այն այնպիսի ծիսակատարությամբ, ինչպես հին ժամանակներում քրմերը ծառայում էին տաճարներում: Ի դեպ վաղուց ժամանակն է մտածել, թե ինչ նշանակություն ունի սպիտակ գույնը բժշկության համար: Այն ,որ անհրաժեշտ է բաց գույն դա հասկանալի է: Բայց ինչու հենց սպիտալ գույնը՞: Ինչևիցէ, այժմ լայնորեն կիրառվում են նաև մոխրագույն և նույնիսկ երկնագույն խալաթները: Բոլոր գույները սառն են և մաքուր: Մի խոսքոն հանդարտ և չզայրացնող:
Այսպես, որտե՞ղ էինք մենք կանգ առել: Անհատականության, այսպես ասած բժշկի կերպարի վրա,որը բնականորեն հանդիսանում է շատ բաների հավաքածու: Առաջին հերթին վիրաբույժը պետք է կարողանա սթափ գնահատել իրավիճակը, արագ կողմնորոշվի բարդ իրադրություններում և նույնքան արագ էլ իրականացնի ընդունած որոշումը: Տարօրինակ է, բայց երբեմն վայրկյենական լուծումը ծագում է ավելի արագ և ավելի ճիշտ է լինում քան երկար մտածմունքը: Սրտի ջերմությունը ավելի արդյունավետ օգնական է քան սառը դատողությունը: Բացի այդ անհարժեշտ է կամքի հզոր ուժ ունենալ,բայց բարի կամքի դա այն դեպքում երբ առաջին հայացքից մեր մասնագիտությունը բավական խիստ է: Բայց այն պահանջում է խիստ մարդու մեջ մայրական քնքշություն, Անիծում ես և սիրում,շատ անգամներ փորձում ես թողնել այդ ծանր աշխատանքը բայց սիրում ես,սիրում անմոռաց: Նրանք, ովքեր այդպես էլ չեն հասցնում սիրել այն դառնում են արհեստագործներ: Ցավոք բայց մեր հասարակության մեջ հանդիպում են նաև ՛՛փայտե ձեռքեր՛՛: Եվ վիրաբուժության համար ամենամեծ ողբերգությունն այն է, որ այդ մարդիկ ինքնական չեն ցանկանում թողնել այն:
Վիրաբուժի ձեռքերը: Այլ կերպ ասած դրանք շոշափելի շնորհ են, տարածային պատկերացման զգացում, կողմնորոշում, կորդինացում, նյարդային վերջույթների յուրատեսակ կառույց: Նույնիսկ շարժումների շնորհ,եթե ցանկանում եք: Բայց եթե մարդու ձեռքերը դողում են, եթե նա կտրուկ է իր շարժումներում, բուռն է բայց հմուտ չէ ճանապարհը վիրաբուժության մեջ նրա համար պատվիրված է: Իսկ որքան կարևոր է վիրաբուժի համար քունը,ընդհանրապես, հավասարակշված նյարդային համակարգը: Վիրաբուժը չպետք է խիստ սիրտ ունենա, բայց պետք է նաև խնայի ինքն իրեն: Մեր մասնագիտության մասին հիանալի է արտահայտվել հին հնդիկ բուժարար Սուշրուտան ՛՛Գնալով հաճախորդի մոտ հանգստացրու քո մտքերը և զգացմունքները,եղիր բարի և մարդկային և օգուտ մի փնտրի քո աշխատանքի մեջ՛՛: Եվ սա ասվել է քաղաքակրթության լուսաբացին,վեդաների ի հայտ գալու ժամանակաշրջանում: Մինչդեռ ինչքան ժամանակակից է այս համպարփակ բանաձևը:
Բուժքույրը նայեց աշխատասենյակ: Դա նշան էր, շուտով պետք էր պատրաստվել: Նայեց իհարկե լուռ քանի որ նա արգելել էր վիրահատությունից առաջ իրեն անհագստացնել որևէ հաղորդագրություններով: Իսկ բուժքույրը ամենայն հավատարմությամբ հետևում էր արգելքին:
Ահա ժամանակն է պատրաստվել՝ ձեռքերը, գործիքները, դիմակը: Բայց դեռ ժամանակ կա: Գլխավորը չհեռվանալ մտքից: Այսպիսով վիրաբուժի տաղանդը դա տարբեր հատկանիշների հավաքածու է: Լավ մասնագետը հասունանում է 30-35 տարեկանից հետո:Ինչպես դրամատուրգը, այսինքն ոչ շատ վաղ: Իսկ ավարտական է համարվում 55-60 տարեկանը և ավելի մեծ միայն հանճարեղ վիրաբուժների համար:Նա հիշես Սերգեյ Սերգեյեվիչ Յուդինի խոսքերը, ով հենց նման հանճարեղ վիրաբուժ էր ՛՛Տարիները,վիրաբուժի հասակը դնում են իրենց անլուռ կնիքը՝խորացնելով գիտելիքները,բարձրացնելով էրուդիցիան,ամրացնելով դատողությունները բայց,ցավոք,թուլացնելով կորիֆեյի հանճարը:Համաչափ,մշակված տեխնիկայի դեպքում դերասանի փայը ժամանակ առ ժամանակ չի շողա իսկ մասնագետի հանգստությանը կայցելի ոչ միայն հոգնածությունը այլև մկանների և պարանոցի դանդաղաշարժությունը՛՛: Ինչի՞ց է ընդհանրապես կախված ծերությունը: Վիրաբուժության մեջ ինչպես և ամենուր հորմոնալ գործողողություններից: Կա վաղ աշուն կան նաև երկար և ուշ: Ցավոք առայժմ դեռ բացահայտված չէ գենի գաղտնիքը: Դրա պատճառով վիրաբուժության մեջ նույնիսկ հանճարեղ ձեռքերին է հատուկ ողբերգական սահմանը:
Հե՞շտ է արդյոք լինել վիրաբուժի սեղանի վրա: Արդյո՞ք բոլորը կարող են հաղթահարել սպասման և վախի նեվրոզը: Ես մասնավորապես այսպիսինն եմ՝ նախընտրում եմ իմանալ ամեն ինչ, նույնիսկ իմ մահվան ժամը, քանի որ երկարաձգված մահը մտածող մարդու համար ավելի լավ է քան կույր տգիտությունը: Ես ընտրուրմ եմ ոչ թե կույր պայքարը այլ ուժերի հեռատես մոբիլիզացիան: Բայց, կրկնում եմ, դա ոչ բոլորի ուժերին է հասու:
Փորձարկում: Ռիսկ: Այս դիլեմայի առջև կանգնում են բոլոր վիրաբուժները յուրաքանչյուր վիրահատությունից առաջ: Գնալ մինչև վերջ թե վերջ դնել քո փնտրտուքներին՝վախենալով հիվանդի կյանքի համար:Դիմել ռիսկի և ձորձել գտնել որևէ լուծում,նոր ուղղիներ, թե այնուամենայնիվ հետևել պահպանողական վիրաբուժության ուղղիներին, այսինքն անհույս դեպքերում միանգամից դադարեցնել հնարավոր փրկության որոնումը այն բանի համար,որ այդ նոր մեթոդը բավարար չափով ապացուցված չէ գործնական և վիճակագրական տվյալներով: Հարցը բավական բարդ է:Վստահությունը միշտ էլ լավ է,բայց այստեղ գործ ունես մարդկային կյանքի հետ:Այս տանջալից հարցերը լուծում ես գիշերները,մտավոր պատկերացնելով,սեփական սրտում:Եվ բացվող օրը կրկին քեզ կանգնեցնում է նույն անլուծելիության դեմ:
Ինչքան էլ որ մեր դարաշրջանը հայտնի է իր ձեռքբերումներով բայց այնուամենայնիվ ներկայիս բժշկության մեջ մնացել են ավելի շատ գաղտնիքներ,որոնք բացահայտված չեն:Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր բացահայտում իր հետ բերում է նոր գաղտնիքներ: Մարդկությունը ընդլայնել է իր գիտելիքները այժմ մնում է միայն խորացնել դրանք:Այսօր փոխվել է շատ դասական հիվանդությունների պատկերը:Դիագնոստիկան բավական զարգացել է:Դրա հետ կապված նաև շատերին թվում է,թե շատացել է հիվանդությունների թիվը:Սակայն մենք շտապում ենք բացահայտել գաղտնիքները ՝մոռանալով հին կարգադրությունները: Մարսողական համակարգի օպերատորները ցանկանում են ներկայիս մարդկությանն ասել հետևյալը՝հիշենք հնադարյան,դասական ճաշերը, դադարենք շտապել և ուտել ոտքի վրա, չչարաշահենք դիետիկ սնունդը: Մի խոսքով վերադարձնենք մեր օրգանիզմը իր նախկին տեսքին,նրան,ինչը մեզ նախատեսված է բնության կողմից:
Գիտությունը առաջ է շարժվում բժիշկների մեծ բանակի ամենօրյա ջանքերով:Իսկ լույսերը սինթեզում են այդ հավաքված փորձը:Նրանց յուրաքանչյուր շարժումը մեր քրտնաջան աշխատանքն է՝ամփոփ ձևով:Նրանց սինթեզը հենված է մեր վերլուծության և ամենօրյա մշակումների վրա:Բայց մենք չենք տեսնում ընդհանուր պատկերը:Իսկ նրանց առջև միանգամիս բացվում է գործողությունների ամբողջ թատրոնը,որը մշակվել է բազմաթիվ սերունդների կողմից:Նրանց ինտուիցիան միանգամից գրավում է ամեն ինչ:Ինտուիցիան դա շնորհալի մարդու կուտակած փորձն է:Ահա թե ինչու է այն այդքան ուժեղ տաղանդավոր մարդկանց մոտ քառասուն տարեկանում իսկ քսանամյա մարդկանց մոտ պատահում է հարյուր տարին մեկ: Բայց ժամանակակից վիրահատությունները երբեմն տևում են մեկ ժամից ավել և այստեղ զուտ ինտուիցիայով չես վերցնի:Այստեղ կարելի է վերցնել միայն երկաթե առողջության և ամուր կամքի միջոցով:Եվ այն փաստը,որ դեռևս կան երիտասարդ մարդիկ,ովքեր ընտրում են բժշկի ծանր մասնագիտությունը մեծ պատիվ է բերում մարդկային բնությանը: Մոնտեսքյուն գրել է
՛՛Մենք ունեք բժիշկներ բայց չունենք բժշկություն՛՛:՛՛Իսկ մենք ունենք բժշկություն, բայց հանակարծ մի պայծառ օր չմնանք առանց բժիշկ՛՛:/Անդրե Մորուա/:
Արդյոք այսօր ընկնում է բժիշկների մակարդակը՞:Ցավոք այո:Շատերը շտապում են օպերաբել բժշկություն:Բժշկի ինստիտուտը շատ պատվաբեր է:Բայց կցանկանայի նրանց բոլորին ասել մի շտապեք:Վիրաբուժ կարող է դառնալ միայն կարգին ,խելացի,մինչև կյանքի վերջը սովորել չդադարող մարդը:Վիրաբուժի ընտրության չափանիշները բավական բարդ են:Վիրաբուժություն շատերն են սիրում,բայց վիրաբուժությունը քչերին է սիրում:Դրա համար հետգայում դժբախտությունը հաճախ տևում է ամբողջ մի կյանք:Այդ ով կընդունի իր չկայացվածությունը՞:Վիրաբուժությունը դա արվեստ է իսկ արվեստի մեջ պետք է Աստծուց ինչ որ բան լինի:Վիրահատությունը միշտ կազմված է երկու զուգահեռ գործողություններից՝ստերեոտիպային,մեխանիկական,ձեռքերի ավտոմատ գործողություններից և աշխատանքի ընթացքից:Երկրորդ դեպքում այսպես ասած անջատում են ինքնագնաց ռեժիմը և ղեկավարում ձեռքերով:Մաքուր ստեղծագործություն:Վիրաբուժները ամենից շատ սիրում են հեց այս մեթոդը:
Ուրիշ ինչ է՞ մտնում վիրաբուժի տաղանդի կազմության մեջ:Թերևս տեսողական հիշողությունը՝սուր,ընդարձակ և համառ:Լավ վիրաբուժը դա ուղեղ է,տաղանդ նույնիսկ մանևախնդրություն:Եվ կարդալը,կարդալը ազատ երեկոների ընթացքում:Չէ որ ցավալի է,եթե մարդը մահանա հենց քո դանակի տակ իսկ դու հետո իմանաս,որ դա մի պարզունակ դեպք էր,որն արդեն մի տարի է,ինչ քո կոլեգաները հաթահարել են մոլորակի մյուս կողմում:Ահա թե որտեղ է ուժի մեջ մտնում հիշողությունը իր ամբողջ ուժով:Հատկապես եթե դու ունես վերլուծական ուղեղ:Չէ որ հիշողությունը դա վերլուծության սնունդն է:
Առաջին երեք-չորս տարիների ընթացքում վիրաբուժը չպիտի վիրահատի՝նա պետք է լինի զուտ բժշկի օգնական:Ինչու՞:Որովհետև առաջին հաջողված վիրահատությունները /իսկ դրանք հիմնականում բարդ չեն լինում,քանի որ ով սկսնակ բժշկին բարդ վիրահատություն կվստահի/ հետագայում բնավորության ձևավորման հետ բերում է որոշակի ամբիցիաների:Երիտասարդներն այնպես են արբենում սեփական հաջողություններով,որ հետո դա ուղղել չի լինում:Դրա համար նախատեսված ժամկետից առաջ ես վիրաբուժական դանակ ինքնուրույն ձեռքս չեմ վերցրել:
Ինչ թռիչք է գործել վիրաբուժությունը վերջին կես դարի ընթացքում!Դա համընկել է դեմոգրաֆիկ պայթյունի հետ:Այսօր մինչև 30 տարեկանի շեմին է հասնում բնակչության համարյա հարյուր տոկոսը իսկ դեռ 200 տարի առաջ՝ընդամենը 30 տոկոսը:Նա ուտում էր կոպիտ սնունդ և նրա ատամները վնասվում էին մինչև լնդերը:Եթե նա ունենար նորմալ ատամներ ապա կապրեր մինչև հարյուր տարի քանի որ նրա օրգանիզմը շատ ամուր էր: Իսկ որքան կյանքեր են խլել համաճարակները և նույնիսկ սովորական հարբուխը: Այսօր սիրտն է,քաղցկեղը,անոթները և ևս մի քանի այլ հիվանդություններ: Ահա և վերջ: Մնացածը բժշկությունը հաղթել է:Համարյա թե հաթղել է:Հնում մարդիկ սիստեմատիկ սոված էին մնում,քանի որ ուտելիք ճարելը դժվար գործ էր:Ենթաստամոքսային գեղձը գենետիկորեն սովորում էր աշխատել մինիմալ ծանրաբեռնվածությամբ:Եվ ահա մարդը մի քանի տասնամյակի ընթացքում որոշում է փոխել այդ հին սովորույթը՝օգտագործելով մի օրվա ընթացքում այնքան միս և շաքար,ինչքան օգտագործում էր իր նախնին մեկ ամսվա ընթացքում:Բայց կարող էր արդյող ենթաստամոքսային գեղձն այդքան արագ վերակառուցվել՞:Այստեղից էլ առաջանում է շաքարախտը,ճարպակալումը,խախտվում է նյութափոխանակությունը:Ինչ է քաղցկեղը՞:Նյութափոխանակության խախտում:Ինչ որ մեխանիզմ խախտվում է:Որը՞՝հոգեկանը,սննդայինը կամ որևէ կապտուկ /կապտուկը,տրավման դրանք չնչին բաներ չեն,դա միգուցե սարկոմա է,ապագայում քաղցկեղ/:Հետաքրքիր է,որ ստամոքսի խոցը շատ հաճախ վեր է ածվում քաղցկեղի իսկ տանսերկումատյա աղիքի խոցը՝երբեք:Ինչու՞:Ոչ ոք չգիտի:Ստամոքսի քաղցկեղի ծավալվելով հասնում է տասներկումատյա աղիքին և կանգ է առնում:Եթե մենք բացահայտենք տասներկումատյա աղիքի գաղտնիքը կբացահայտենք նաև քաղցկեղի գաղտնիքը:Այդ գաղտնիքը բացահայտլեու դեպքում բժշկությանը մեծ ապագա է սպասվում:
Վիրաբուժությունը բավական արդյունավետ է բուժում:Իսկ այնուամենայնիվ ինչու են մարդիկ մահանում՞:Այստեղ շտա պատճառներ կան:Անգրագետ բժիշկը կամ բժշկության անզորությունը:Ընդհանուր առմամբ շատ մարդիկ չեն մահանում,բայց եթե հաշվարկներով դա բավական փոքր տոկոս է կազմում ապա ամեն անգամ հենց հիվանդի և նրա հարազատների համար դա հարյուր տոկոս է:Վիրաբուժության մեջ լավ անուն վաստակելու համար երկար տարիներ են պետք իսկ վիրաբուժի անունը խորտակելու համար՝ընդամենը մեկ մահվան դեպք:Սակայն քանի որ ճանաչումը սովորաբար գալիս է 50 տարեկանից հետո ապա ստացվում է,որ երբ վիրաբուժի աստղը ծագում է նրա իրական աստղը սկսում է մարել:Այսինքն անունը ծագում է իսկ տարիներն ու գործերը վայր են գնում:
Խնդիրներ,խնդիրներ:Եվ ամեն դեպքում հարկավոր է ճնշող մեծամասնությունից ընտրել է վիրաբուժության բնագավառ թողնել ամենաբարի և ամենախելացի հոգուն:Նայել ոչ թե քննության գնահատականներին այլ բնածին տաղանդին և փորձարկել նրա անհատականությունը,քանի որ նույնիսկ ամենարաագ վերընթացի դեպքում բժիշկն առաջին հերթին մնում է մտածող և ուղղակի լավ մարդ:Պետք է մնա:Նրա բարոյական ուժը պիտի ծառայեն մի բանի և այն է ՝ չկորցնել հիվանդին:Ահա թե ինչ կասեյին փորձառու բժիշկները նորեկ վիրաբուժներին.դուք կկարողանաք վերցնել ժամանակակից գիտությունից,դուք կբացահայտեք մարդկային օրգանիզմը և նրա պաթոլոգիան մոլեկուլյար մակարդակով,ձեզ կծառայեն սարքավորումները,որոնք գրանցում են կենդանի մանրաթելերի ամբողջ թրթիռը:Բայց մի մոռացեք ամենագլխավորը՝ չտրվեք ժամանակակից բժշկության փառահեղ ձեռքբերումների հիմարեցնող հիպնոսին,մաքուր պահեք ձեր սիրտը՝բաց ճանաչման համար և մի մոռացեք ձեր բնածին շնորհի, ձեռքերի աստվածային պլաստիկայի մասին,առանց որոնց վիրաբուժությունը մեռած է:Եթե դուք չունեք այդ շնորհը ապա ձեր մեջ տղամարդկություն գտեք հրաժարվելու հենց սկզբից ,քանի որ խոսքը գնում է ոչ ավել ոչ պակաս քաան մարդկային կյանքի մասին,որի արժեքը դուք ինքներդ էլ լավ գիտեք:Կան բարձրություններ,որոնք միայն հաշված մարդիկ կարող են հաղթահարել և դրանում չկա ոչ մի վիրավորական բան:Հատկապես,եթե հաշվի առնենք,թե ինչքն բան է պետք տանել այդ ճանապարհին:Չէ որ կան ավելի կարևոր ոլորտներ ինչպիսիք են նեվրոլոգիան,թերապիան որտեղ տեսլականը խաղում է ոչ պակաս դեր քան ձեռքերը վիրաբուժության մեջ:Վիարբուժության մեջ ինչպես ուրիշ ոչ մի տող,անհրաժեշտ է չափել և գնահատել քո ուժերը՝թուլացնելով երիտասարդության գոռոզությունը:
Ծովում բոլոր առագաստների վրա
Պատանին համարձակորեն ձգտում է
Ջարդված նավակում համեստ
Ծերունին վերադառնում է նավահանգիստ
/Շիլլեր/
Ահա այս ողբերգություններից է հարկավոր պաշտպանվել:Պետք է տղամարդկայնորեն և ուղիղ ասել՝վիրաբուժությունը դա գիտական մտածողության լայն սինթեզ է՝բնածին շնորհով:Դա հսկայական բարոյական ուժ է,կամք և վճռականություն:Դա առողջություն է համարյա անմարդկային դիամցկունություն:Ի վերջո դա այնպիսի հոգեկան ուժ է ,երբ մարդը մատրաստ է առանց երերալու ասել վերջին րոպեին՝՛՛ Ես իմ վրա պարտականություն եմ վերցնում Ձեր կյանքի համար՛՛:
Ահա, թվում է և վերջ:Նա խմեց սուրճի վերջին կումը:Առավոտյան սուրճը հիանալի բան է:Դա աշխուժություն է իսկ այն պետք է մարտիկին:Այո մարտիկին,նրան,ով մարտնչում է:Չէ որ իրականում ով է բժիշկը կամ վիրաբուժը՞:Հոգու ռազմիկ:Նա նայեց իր մատներին:Այո,այո հենց հուգու,իսկ ձեռքերը սոսկ օգնություն են,միջոց,որ օգնում են այդ հոգուն:Ձեռքերը դրանք ամենակատարյալ տեղնիկան են:Բայց կյանքի և մահացու հիվանդության համար կարևոր պայքարը ամեն դեպքում մղում է իմ հոգին:Իսկ մատներն օգնում են հոգուն բացահայտվել:Ինչպես դաշնակահարի մոտ:Ասում են,որ գնդացիրի գլխավոր մասը դա գնդացրորդի գլուխն է:
Ահա այժմ կարծում եմ իրականում վերջ:Նա վեր կացավ և նայեց ժամացույցին:Բայց թերևս ոչ վերջ,ժպտաց նա իր մտքերում՝կոճկելով խալաթը:Որպես կանոն վիրահատում ենք առավոտները իսկ բուն իրեն երեկոյան է ամենից լավ զգում: Ահա և դուրս է գալիս,որ նրանց վիրահատում ենք ոչ այդքան լավ ժամանակ:Ընդ որում բոլորը գիտեն բիոռիթմերի հաշվի կարևորությունը:
Իսկ այժմ ամենավերջինը:Ինչքան շատ եմ վիրահատում այնքան հաճախ է ինձ այցելում մի կասկած:Մի քայքայիչ,տանջալի կասկած:Մի խոսքով որքան շատ եմ վիրահատում այնքան շատ եմ մտածու այն մասին,թե արդյոք պետք է ընդհանրապես վիրահատել՞:Ինչքան շատ եմ մտածում հայտնի եռյակի մասին՝դանակ,դեղաբույս և խոսք այնքան ավելի քիչ եմ վստահում դանակին և ավելի ուշադիր եմ նայում մեր կողմից ոչ ամբողջովին ուսումնասիրված դեղաբույսերին և խոսքին:Դեղաբույս և խոսք:Խոսք և դեղաբույս:Այո,իրականում մենք շատ քիչ բան գիտենք դրանց մասին:Իսկ դանակը,ինչպես և յուրաքանչյուր արյունահեղություն հարցի լավագույն լուծումը չեն:հայտնի ֆրնսիացի վիրաբուժ Ռենե Լեռիշը ճիշտ է ասել,որ վիրաբուժությունը փրկում է մեթոդներով,որոնք կարող են սպանել:Ինչքան շատ եմ ապրում այնքան ինձ համար ավելի է պարզ դառնում այս ճշմարտությունը:Տարօրինակ է լսել սա վիրաբուժի շուրթերից՞:Այդ դեպքում մասնագետից լավ ով կասի իր գործի մասին:Եվ միթե ես ՝վիրաբուժս չեմ գտնի ինձ համար որևէ կիրառում՞:Դատարկ:
Հուսահատ հիվանդությունը
Փրկում են միայն հուսահատ միջոցները
Կամ ոչ մի միջոց
/Շեքսպիր/
Գնալով ավելի է շատանում իմ հոգում կարոտը ընդարձակ թերապիայի նկատմամբ:Լավ,բարի,թափանցող թերապիայի՝ Ավիցեննայի և երկրային բժիշկների ոգով:
Նա հոգոց հանեց:Այո,երևում է,որ հին դարերը քայլել են մեզանից առաջ.ամեն դեպքում ավելի թափանցող են դուրս եկել:Թերապեվտին ևս պետք են ձեռքեր,խելացի շոշափելիքի զգայարաններ բայց այդ ամենից վեր նաև ականջ:Իսկ ինչ վերաբերվում է աչքերին:Բայց արդյոք դրանից է սկսվում յուրաքանչյուր փորձառու ախտորոշումը՞ թերապիայում:դա բուժման սիրտն է:Բայց դա այլ,առանձին թեմա է:
Ի դեպ ինչ սերտորեն մոտ են իրար դեղաբույս և թույն բառերը:Այնպես ինչպես ուտելիքը և թույնը:Իսկ արյունը և արմատը՞:Քանի որ արյունը դա յուրաքանչյուր գոյություն ունեցող բանի արմատն է:Իզուր չէ,որ խոսում են երկու սիստեմների մասին՝արմատային և արյունատար:Եվ արդյոք այդ պատճառով չէ,որ վիրաբուժությունը պրոբլեմատիկ է,որ կտրելով մանրաթելը մենք մտնում ենք կյանքի արմատի մեջ՞:
Նա հիշեց արյան փոխներարկման մասին:Եվ համարձակվում եմ նկատել,թե ինչ ռեակցիանր են տեղի ունենում այդ բարբարոսական փոխանակման ժամանակ:Եթե այդպես է տեղի ունենում հասարակ փոխանակումը ապա ինչ պիտի տեղի ունենա վանդակների խորքում գենետիկ խառնման արդյունքում:Փոքր վախ:Անծանոթություն:Եվ ինչ թեթևացած,կույր մոտեցում նման հիմնարար իրերին:Հիմնարար:Հենց այդպես հիմք դնել:Սարսափել կարելի է այն բանից,թե ինչի հետ է այդպես հեշտ խաղում մարդկությունը:Հին ժամանակներում մարդիկ նույնիսկ կաստաներ էին մտցրել,որպեսզի պաշտպանեյին արյան կողմից ձեռք բերված տարերային ընտրությունը:Ոչինի չօգնեց:Հալվեց բարակ աղեղը:Իսկ միգուցե նրանք ինչ որ գաղտնիք ունեին՞:Գործը գոռոզության մասին չէ,գործը ինչ որ ավելի հիմնարար բանի մասին է:Դա ինձ հուշում է իմ ներքին ձայնը:Միթե նրանք ավելի շատ բան գիտեին մարդու օրգանիզմի մասին քան մենք՞:Այսինքն,ինչ կա այստեղ զարմանալի՞:Այն ինչի նրանք հասել էին կյանքի բոլոր ոլորտներում,ֆիզիոլոգիայի մասին նրանց պատկերացումները պետք է որ այդքան բարձր լինեին:Ինչեր չարժի եգիպտացիների կողմից
Մշակված զմռսման մեթոդը՞:
Իսկ մեր վախենալու անտեղյակությունը ընդհանուր անզգայացման մասին՞:Օ,դա հատուկ թեմա է: Ցավի վերացում՞: Հետվիրահատական արդյունքները բավական լավ ասում են թե ինչն ենք մենք վերացնում:Արդյոք չենք տեղափոխում ցավը ավելի խորը պլան ,ավելի ավերիչ շերտեր:Արդյոք անզգա է այն,ինչ պառկած է վիրահատական սեղանի վրա այսինքն քնեցված մարմինը՞:Թե այդ մենք ենք անզգա և սփոփում ենք մեզ անուրջներով:Հետվիրահատական լեզուն ասում է,որ չկա մի բան,ինչն օրգանիզմը չի հիշի և ինչին այն չի պատասխանի:Իսկ եթե ամենայն լրջությամբ լսես այդ լեզվին ապա պարզ կդառնա որ մեր նույնիսկ ամենաազնիվ ջանքերը դրվում են կասկածի տակ:Եվ նույնիսկ ամենափայլունները:Եվ եթե ընդհանուր առմամբ բժշկությունը մարդկության հասակակիցն է, ապա դուրս չի գա որ վիրաբուժությունն էլ նրա կողակիցն է՞:Միայն մի փոքր վիրահատություն ահա թերևս բոլոր ժամանակների ամենաիմաստուն նշանաբանը:Սոսկ մի քիչ և միայն ամենակրիտիկական պահերին:Եվ ոչ մի մեծացում վիրաբուժական դանակի միջոցով:իսկ անեստեզիոլոգի մսնագիտությունը կարելի է դարձնել այնքան ունիկալ,որքան ժամհարի մասնագիտությունը:Անհաջող անզգայացման դեպքում կարող է կորել նույնիսկ ամենափայլուն վիրաբուժի աշխատանքը:Օ հիվանդի այդ ժամանակավոր ընղմվելը անգոյության մեջ և հետո այդ վիճակից ետ վերադառնալը:Երկարատը վիրահատությունը դա հսկայական ճնշում է օրգանիզմի վրա:Բայց այժմ հնարավոր չէ մանրակրիտ ուսումնասիրել օրգնիզմի բոլոր սիստեմները վիրահատությունից առաջ:Հիվանդ մարդն անցնում է վնասակար անզգայացման բոլոր փորձությունները իսկ վիրահատությունը դուրս է գալիս,որ շատ պրոբլեմատիկ է ,ավելի վատ՝նույնիսկ անպետք է:Համաշխարհային ստատիստիկան ցույց է տալիս,որ ներկայիս վիրահատությունների 30 տոկոսը ընդհանրապես անհրաժեշտ չեն:Ինչը կարող է լինել այս թվերից ավելի սահմռկեցուցիչ լինել:
Օ արյուն,արյուն:Էրիթրոցիտների հոսանքները պլազմայում:Տարր,որտեղ ամեն ինչ բյուրեղանում է:Օ արյուն,արյուն,հոգու ուժի ,դինաստիայի,տեսակի,ծնվելու և ծնելու գաղտնիքը:՛՛Դա նրա արյան մեջ է՛՛ արտահայտությունը արմատական արտահայտություն է:Եվ արդյոք այդ սկզբնանյութի հետ ենք մենք այդքան անմտածել վարվում՞:Օ աստվածներ,աստվածներ-ինչպես կգոռային մեր նախնիները:Եվ ճիշտ էլ կբացականչեին:Ճիշտ ժամանակն է,որ մենք ևս մտածենք:Ուշադիր նայենք մեր կասկածելի ՛՛նվաճումներին՛՛:Պետք չէ անցնել թույլատրելիի սահմանը:Բժշկություն ,եղիր զուսպ,իմաստուն:Լսիր սքանչելի խոսքերը ՛՛Հետո լռությունն է՛՛ կամ այլ թարգմանությամբ ՛՛հետագա լռությունը՛՛ /Շեքսպիր/:Այն ինչ կիրառելի է բուժման հարցում հնչում է այսպես ՝հետո ինքը բնությունն է:Այստեղ կանգ առ,օրգանիզմն ինքը կանի մնացածը:Եվ կանի դա փայլուն կերպով:Այնպիսի կախարդությամբ որ նույնիսկ հարյուրավոր բժիշկներ չէին մտածի:
Բժշկումը հին խոսք է:Առողջացումը բժշկման հիմնական ձգտումն է:Կյանքի երջանկությունը՝առողջացման վերջնական կետը:
Նորից եռյակը,ժպտաց նա՝վերցնելով օճառը և դժգոհությամբ մտածեց դանակի մասին:
30.11.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ